Հայաստան 

Հայաստանն և Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանն և Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում,-այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Հայաստանն և Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։



«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները:



Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ:



Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք ամբողջովին վստահ ենք ռուս, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների ջանքերի հարցում՝ անել հնարավորը, ինչ նրանք կարող են: Բայց, ցավոք, դա շատ բարդ հարց է»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:

Նույն շարքից