Հայաստան 

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում. նախարար

Հայ դպրոցականները կմասնակցեն Բաքվում կայանալիք Քիմիայի 47–րդ միջազգային օլիմպիադային միայն պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում, հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։



«Առաջնահերթ խնդիրը մեր երեխաների անվտանգությունն է։ Եթե պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն, ապա մեր մասնակցությունը Ադրբեջանի պատճառով հարցականի տակ կհայտնվի։ Ավելին, մենք չենք մասնակցի օլիմպիադային», – երկուշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը։



Նրա խոսքերով` Հայաստանն արդեն դիմել  է Ադրբեջանին երաշխիքներ ստանալու հարցով, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Եթե Հայաստանը չմասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային, ապա հայ ուժեղ աշակերտները կզրկվեն օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից, դա կարող է նաև հանգեցնել միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցության ժամանակավոր դադարին։




«Որոշել եմ ինքս ուղեկցել երեխաներին, քանի որ դա ճիշտ եմ համարում», – ասաց Աշոտյանը։

Նույն շարքից