Հայաստան 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել երկրի շրջվարչակազմերի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:



Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:


Համապատասխան զեկույցները լսելուց հետո երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:


Խորհրդակցությանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նույն շարքից