BBC-ն անդրադարձել է Մոսկվայում Մեծ հաղթանակի տոնակատարության ժամանակ Բաքվի կողմից լուսանկարում Հայաստանի դրոշը ջնջելու քայլին և նոր մանրամասներ բացահայտել:
BBC-ն կապ է հաստատել Ադրբեջանի ՊՆ հետ, որի կայքում էլ հենց հրապարակվել էր խնդրո առարկա լուսանկարը` «ադրբեջանական տարբերակով»: Սակայն այդ կառույցից BBC-ին բացատրություն չեն տվել:
BBC նաև կապ է հաստտել ադրբեջանցի փորձագետ Ուզեյր Ջաֆարովի հետ, վերջինս ևս հաստատել է «ֆոտոշոփի» պատմությունը: Ուզեյր Ջաֆարով նաև հայտնել է, որ լուսանկարի «ադրբեջանական» տարբերակի վրա բավականին շատ «ջանք» է թափվել:
BBC-ն արձանագրում է, որ փոփոխված լուսանկարը հիմա ակտիվորեն քննարկվում է նաև Ադրբեջանի սոցցանցերում: