ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սոչիի «Բորաչով ռուչե» նստավայրում հանդիպում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հանդիպմանը միացել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Վերջին անգամ Քերրին Ռուսաստան էր այցելել երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կայացել էր Լավրովի և Քերրիի հանդիպումը, որը Լավրովը «հիասքանչ» է անվանել։