Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցելու նպատակով ինքնառաջադրված «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը հեռացվել է ՀՀԿ-ից:
Նման որոշում է կայացրել Կոտայքի տարածքային կազմակերպությունը: Արթուր Հարությունյանին ՀՀԿ-ից հեռացնելու պատճառը կուսակցական կարգապահությունը խախտելն է: