Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հարցրել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի մասին, որի արդյունքում տուժել են երկու եղբայրներ:
«Արդարադատության համակարգն այստեղ խնդիր չունի: Այստեղ քրեական հետապնդման մարմինների մասին է խոսքը, և պետք է դիմեք նրանց»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը չցանկացավ որևէ գնահատական հնչեցնել դեպքի առնչությամբ:
«Ես ինքս ոչ քննություն եմ վարում, ոչ որոշումներ եմ կայացնում այդ գործով, ուրեմն ինձ համար շատ դժվար է որևէ մեկնաբանություն կատարել»,- ասաց Մանուկյանը: