Հայաստան 

Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն անում է իր հնարավորությունների մաքսիմումը. Արմեն Դարբինյան

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կարծիքով գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր գրեթե մեկամյա աշխատանքով անում է հնարավորը երկրի խնդիրներին լուծում տալու համար: «Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն անում է իր հնարավորությունների մաքսիմումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:



«Բոլորիս ցանկությունը պետք է այն լինի, որ ՀՀ վարչապետը լինի հաջողակ, եթե վարչապետը լինի հաջողակ, բոլորս կլինենք, կներենք արտահայտությանս, բարգավաճ»,-ժպտալով ասաց նա:



Իսկ թե ինչպես է, որ մաքսիմումն անելով չի կանխվում արտագաղթը՝ նախկին վարչապետը նշեց, թե ինքը  արտագաղթի վերաբերյալ շատ ավելի լոյալ վերաբերմունք ունի,  քան լրագրողները:

Ի պատասխան հարցի, թե որպես նախկին վարչապետ ինչպես կգնահատի հոսանքի սակագինը 17 դրամով թանկացնելու դիմումը, Արմեն Դարբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել որքանով է դա արդարացի: Կան պատասխանատուներ, որոնք, ի վերջո, դրա համար բյուջեից փող են ստանում, այս պահի դրությամբ այն ինչ կարդացել եմ ու տեսել, համոզիչ չէ»:  Դարբինյանի գնահատմամբ վատ է, որ ՀԷՑ-ն ունի պարտքեր. «ՀԷՑ-ն իրավունք չունի պարտքեր ունենալու, ՀԷՑ-ն ամենաարդյունավետ գործող ձեռնարկություններից պետք է լինի»: 



Նույն շարքից