Հայաստան 

Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը

Կանադայի Սենատը երեկ հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ պաշտպանելով իր կողմից 2002 թվականին ընդունված փաստաթուղթը (Motion 44)։



«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով «Հորիզոն» շաբաթաթերթի կայքէջին՝ փոխանցում է՝ սենատոր Թանհ Նաի Նգոն իր հայտարարության մեջ ասել է՝ «այս հրեշավոր հանցագործությունը մնում է անպատասխան, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»։



«Կանադայի Սենատն անտարբեր չէ տեղի ունեցած գազանությունների նկատմամբ։ Մենք պետք է նպաստենք արդարության հաստատմանը, մարդու իրավունքների ամրապնդմանը, հանդուրժողականությանը, ազգերի խաղաղ գոյատևմանը, քանի որ ճիշտը դա է», – ասել է սենատորը։

Նույն շարքից