Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Արգամ Աբրահամյանի առաջադրումից սենսացիաներ ստեղծել պետք չէ: Այդ մասին մայիսի 14-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Արգամ Աբրահամյանին ճանաչում ենք, նա պարկեշտ, դաստիարակված, կիրթ անձնավորություն է, և ես չեմ կարծում, որ եթե քաղաքացու հայրը, մայրը, քույրը ունեն պաշտոն, ուրեմն առաջադրվելու իրավունք չունի», հայտարարեց Շարմազանովը: