Հայաստան 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. Ոստիկանությունը երկու նոր գեներալ ունի

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշում է կայացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Գրիշայի Զաքարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:



Մեկ այլ հրամանագրով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Մաքսիմի Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Նույն շարքից