Հայաստան 

Մենք կապ չունենք այդ կրակոցների հետ․ Ա․ Մինասյանը՝ Ս․ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցների մասին

Գլխավոր դատախազի հայտարարությունը հույս է տալիս, սակայն կցանկանայինք դրա արդյունքները տեսնել գործնականում։ Այս մասին մայիսի 22-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով, թե ԱԺ-ում դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանները որքանով էին համոզիչ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրան առնչվող գործերի բացահայտման ուղղությամբ։



«Երբ հանցագործությունների բացահայտումը ձգձգվում է, իրավապահ համակարգի հանդեպ անսվտահությունն աճում է։ Միայն Սուրիկ Խաչատրյանի մասին չէ խոսքը գնում, սկզբունքային է նաև Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման դանդաղությունը: Դատախազը զեկույցում միշտ նշում է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, նույնիսկ նշեց, թե բոլորն են հավասար, բայց ցավոք մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը: Այ, երբ որ գործի այդ սկզբունքը, մյուս մեկնաբանությունները շրջանառությունից դուրս կգան»,-ասաց նա:



«Ինչ վերաբերում է կասկածյալների հնարավոր շրջանակների մասին հրապարակումներին, մի բան մեր կողմից հստակ կարող ենք ասել, որ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ, դա հստակ է, և կարծում ենք, որ էականորեն կպակասեցնի և հստակեցնի կասկածյալների շրջանակը»,-հեգնանքով ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նույն շարքից