Հայաստան 

Մենք կարող ենք միասին աշխատել և միջնորդ լինել խնդրի խաղաղ կարգավորման ձեռք բերման հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բելգրադում նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


 

«Բելգրադում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք կարող ենք միասին աշխատել և միջնորդ լինել խնդրի խաղաղ կարգավորման ձեռք բերման հարցում»,- գրել է Ուորլիքը:

Նույն շարքից