Հայաստան 

Հայաստանի քաղաքացին երեք անգամ ապօրինի հատել է ՌԴ սահմանը

ՌԴ Չիտա քաղաքում ոստիկանները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Սամվել Բարսեղյանին։ Նա մեղադրվում է ՌԴ պետական սահմանը 3 անգամ ապօրինի հատելու համար, հայտնում է zabinfo.ru-ն:



Հայտնի է նաև, որ ավելի վաղ Սամվել Բարսեղյանը կրել է Վարդանյան ազգանունը: Հայտնի է, որ 2014թ. հունիսին միգրացիոն օրենսգրքի խախտման պատճառով նա հեռացվել է ՌԴ տարածքից՝ 5 տարի ժամկետով զրկվելով Ռուսաստանի սահմանը հատելու իրավունքից:



Հետագայում նա Հայաստանում ամուսնացել է և վերցրել կնոջ ազգանունը՝ Բարսեղյան: Եվ ստանալով նոր ազգանուն, կրկին անգամ հատել ՌԴ պետական սահմանը։ 


 

 

Նույն շարքից