Հայաստան 

Տուֆտում են․ Սամվել Ալեքսանյանը՝ տոնավաճառը «իրենով անելու» մասին

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների մասին մամուլից է տեղեկացել։ Այս մասին այսօր՝ մայսի 22-ին, լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը։



«Իրան հլը չեմ տեսել, ձեր լրատվականներից եմ իմացել։ Ինքը շատ լավ մարդ ա։ Որդին էլ շատ լավ մարդ ա»,- ասաց Սամվել Ալեքսանյանը։



Լրագրողի դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Շառ ա, գալի, կպնում ա էդ մարդուն»։



Ալեքսանյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքն ուզում է սեփականացնել «Մալաթիա» տոնավաճառը։ Լրագրողի հարցին, թե խոսակցություններ կան, որ նա ուզում է «իրենով անել» տոնավաճառը, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց կարճ. «Տուֆտում են»։

Նույն շարքից