Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին Սմոլնիում հանդիպել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը նշել է,- «Վերջերս Երևանում ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով:
Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Եվ հաշվի առնելով նահանգապետի անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում՝ համոզված եմ, որ նախանշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կկոչենք»։
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ