Հայաստան 

Արամ Ա-ի նախագահությամբ Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և մահմեդական հոգևորականների միջև

Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 21-ին Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և մահմեդական հոգևորականների միջև, գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքին:


 

Հանդիպումը կայացել է Լիբանանի հյուպատոս Պիլալ Քաբալանի նախաձեռնությամբ: Ներկա են գտնվել 20 բարձրաստիճան հոգևորականներ: Հյուպատոսը ողջունել է Նորին Սուրբ Օծության Դետրոյթ կատարած այցելությունը: Նա նշել է Վեհափառ Հայրապետի կարևոր դերը ոչ միայն Լիբանանում և Միջին Արևելքում, այլ նաև միջազգային մակարդակում:

 


Հյուպատոսը հատկապաես անդրադարձել է քրիստոնյա- մահմեդական երկխոսության մեջ Վեհափառի բերած նպաստին: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադաձել է Լիբանանին` որպես համայնքների գոյակցության երկրի:



Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա շեշտել է, որ կրոնական ազդակը ոչ մի դեր չի ունեցել Հայոց ցեղասպանության մեջ` հիշեցնելով, որ հայերը և մահմեդականները 7-րդ դարից սկսած գոյակցել են: Նա նաև կարևորությամբ ընդգծել է քրիստոնեության ճյուղերի գործակցությունը նոր ժամանակների ծայրահեղական շարժումների դեմ: Ապա ներկա հոգևորականներն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել հատկապես Միջին Արևելքում  վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

 



Հանդիպման ավարտին Լիբանանի հյուպատոսն ի պատիվ Վեհափառ Հայրապետի հացկերույթ է կազմակերպել, որին մասնակցել են նաև ներկա եղած հոգևորականները:

Նույն շարքից