Հայաստան 

ՌԴ ԱԳՆ խորհուրդ է տալիս հույսեր չկապել Ղարաբաղյան հակամարտության ակնթարթային լուծման «կախարդական բաղադրատոմսերի» հետ

ՌԴ ԱԳՆ խորհուրդ է տալիս հույսեր չկապել Ղարաբաղյան հակամարտության ակնթարթային լուծման «կախարդական բաղադրատոմսերի» հետ: ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է, հակամարտության կարգավորումը կախված է հենց կողմերից:



«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի քան քսան տարի շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման գործում:



Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը` հակամարտության հանգուցալուծումը մեզ համար ունի առաջնային նշանակություն և դասվում է ռուսական արտաքին քաղաքականության գերակայությունների շարքը»,- նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանությունում, որը վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի ռուսաստանյան այցին:



«Միաժամանակ պետք է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, «ձեռք մեկնել», առաջարկել լուծումների տարբերակներ: Իսկ կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ՝ հակամարտության կողմերից: Հուսալ, որ ինչ-որ տեղից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակնթարթային լուծման «կախարդական բաղադրատոմսեր» կհայտնվեն, ո ՛չ կողմերի, ո ՛չ միջնորդների համար իմաստ չունի: Դա ճանապարհ է, որը կհաղթահարի ճանապարհ անցնողը»,- նշում են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները:

Նույն շարքից