Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6–րդ գումարման նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը կգումարի մայիսի 21–ին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Այդ օրը կընտրվեն ԼՂՀ ԱԺ–ի խոսնակն ու փոխխոսնակը։
Թերթը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կհրապարակվի Ղարաբաղի 6–րդ գումարման ԱԺ–ի կազմը։ Ըստ թերթի` մայիսի 3–ին անցկացված ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել։