Հայաստան 

Ռիգայում նախատեսված Սարգսյան–Ալև նախագահների հանդիպումը Ղարաբաղի հարցի շուրջ չի հանգեցնի հատուկ տեղաշարժերի. թերթ

Ռիգայում Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան Եվրոպայի հետաքրքրվածությունը, «168 ժամ» թերթին հայտարարել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Ռիգայում կայանալիք հնարավոր հանդիպմանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պնդումներին, թե նախագահները պատրաստ են բանակցությունների։



Թերթը հիշեցնում է, որ Ուորլիքը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը։



«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում», – նշել էր Ուորլիքը։



Միաժամանակ որոշ օտարերկրյա ԶԼՄ–ները տեղեկացնում են, որ մայիսի 21–22–ը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, հնարավոր է` հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։



Կայծ Մինասյանի կարծիքով` հանդիպումը չպետք է դիտարկել` որպես բացառիկ երևույթ կամ անպայմանորեն դրական քայլ, քանի որ, վերլուծաբանի համոզմամբ, բանակցությունները գրեթե փակուղում են, թեև երկու կողմերը ցանկանում են շարունակել դրանք։



«Հանդիպման կողմերը ցանկանում են ցույց տալ, թե պատրաստ են խաղաղության, սակայն իրականում երկու կողմերն էլ ցեն ցանկանում որևէ զիջման գնալ, խոսքը հատկապես Ադրբեջանի մասին է», – «168 ժամը» մեջբերում է ֆրանսիացի փորձագետ խոսքերը։ 

Նույն շարքից