Հայաստան 

Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում

Հայաստանում 2001 թվականին է ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքում մինչ այժմ 4 փոփոխություն է կատարվել, ու չնայած դրան Դաշնակցական պատգամավորները խորհրդարանին առաջարկում են փոփոխված ու լրացված նախագիծ: 

 

«Դրա անհրաժեշտությունը կա, և ներկա կարգավորումները չեն ապահովում ժողովրդավարական ընթացք», -այսօր Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

 

Այս փոփոխությունների համահեղինակ է նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

 

Նախագծով Մինասյանն ու մյուսներն առաջարկում են «կողմ» և «դեմ» արտահայտվողների համար համայնքների ղեկավարների կողմից հա,մապատասխան հատուկ վայրեր հատկացնելն է, որտեղ հավասար պայմաններում կներկայացվեն համապատասխան տեղեկություններ և «կողմի» համար, և «դեմի» համար: Մինասյանի խոսքով, իրենք առաջարկում են ուժեղացնել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` «անաչառ գնահատականներ ունենալու համար»: 

 

«Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի իրականացնել լիարժեք դիտորդական առաքելություն բնականաբար, համապատասխան կարգով հավատարմագրվելու պարագայում», -ներկայացրեց Մինասյանը:

Նույն շարքից