Հայաստան 

Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը խոստացել է շարունակել ներդրումային ծրագրերը Հայաստանում

Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` հղում անելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարի հանդիպմանը։



Էռնեկյանը հույս է հայտնել, որ իրագործվող ներդրումային ծրագրերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:



Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:



Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Ամերիկա կորպորացիա» ընկերության սեփականատերն է, որն իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը։ Էռնեկյանը Հայաստանում նաև այլ խոշոր նախագծեր է իրականացնում, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում։ Գործարարին է պատկանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն։ 

Նույն շարքից