Հայաստան 

ԵԽ նախագահը քննադատել է Ադրբեջանի պահվածքը Ռիգայում

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Ադրբեջանին՝ «անիմաստ և ոչ խելացի» որակելով այդ երկրի ներկայացուցչի պահվածքը Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում։



Գագաթնաժողովի ավարտից րոպեներ անց, միջանցքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք այլ հակամարտությունները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառվա՞ծ էին գագաթնաժողովի օրակարգում, Շուլցը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է Եվրամիությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

 

Շուլցը հայտարարել է, որ ինքն անձամբ բարձրացրել է Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակի հարցը․ «Ես ինքս այդ հարցը բարձրացրեցի, և որպես Եվրոպական խորհրդի նախագահ պնդում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը նկատի ունենա, որ մենք բացարձակապես անբավարար ենք համարում այդ երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը։ Այն, որ այդ երկրում քաղաքական բանտարկյալներ կան, մեզ համար բացարձակապես անընդունելի է»։

Նույն շարքից