Հայաստան 

Արտաշատում վարչապետի որդին ընտրապայքարում մնացել է միայնակ

Հունիսի 7-ին Արտաշատում կայանալիք քաղաքապետի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը ընտրապայքարում մնաց միայնակ: Նրա միակ մրցակից Հովհաննես Ղազարյանը, որն ավելի շատ հայտնի էր որպես Գազի Հովո, ինքնաբացարկ է ներկայացրել:

 

Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանը իր այդ մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր, սակայն դեռ չէր վերցրել փաստաթղթերը թիվ 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից: Նա ասել էր, որ մտադիր է ինքնաբացարկ հայտնել և այդ որոշումը կայացրել է ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո. կինը, որդիները համաձայն չեն եղել, որ նա շարունակի պայքարը, իսկ մինչ այդ թեկնածություն դնելու որոշումն ինքնուրույն է կայացրել:



Ըստ աղբյուրի, Հովհաննես Ղազարյանը ներողություն է խնդրել իր ընտրողներից, նշել, որ մասնակցելու դեպքում ինքը կհաղթեր, սակայն մտածել է, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում պետք է ավելի երիտասարդ թեկնածու լինի:

Նույն շարքից