Հայաստան 

Գագիկ Ծառուկյանի մոտ զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, այլ՝ չափագրումներ, գույքագրումներ. նախարար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են, երբ ամբողջական պատկերը կլինի, կներկայացվի հանրությանը:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախորդ տարվա բյուջեի կատարողականը կառավարության հետ ներկայացնելու համար Ազգային ժողով եկած  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մանրամասնելով, թե ինչու է պրոցեսը դանդաղում:

 

«Ստուգումները որպես զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ, բոլոր տեսակի ստուգումների շարք՝ չափագրումներն են, գույքագրումներն են, հսկիչ դրամարկղային մեքենաներն են»,-մանրամասնեց Գագիկ Խաչատրյանը:  

 

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյային «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ Ի՞նչ է արվել Հանրապետական կուսակցության փետրվարի 12- նիստից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետին տված այն հանձնարարության կապակցությամբ, որ ստուգվի Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուրերի իսկությունը՝ հարկերը թաքցնելու մասով։

 

Նույն շարքից