Հայաստան 

Հայաստանի ԱԳՆ-ն նոր շենք կտեղափոխվի այս տարվա նոյեմբերին

Կառավարական շենքերի նոր երկրորդ մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:



Նրա խոսքով, Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող նոր մասնաշենքում կտեղակայվեն մի քանի նախարարություններ, այդ թվում ԱԳՆ-ն: Այն շահագործման կհանձնվի նոյեմբերի 15-ին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը որոշել էր վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը:

Նույն շարքից