Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարում աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրները, մանրամասն մտքեր ենք փոխանակել ղարաբաղյան խնդրի շուրջ։ Մենք Ռուսաստանում, նախկինի պես, մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունն ենք համարում աջակցել հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների ձեռք բերմանը», – ասել է Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։