Հայաստան 

2014 թ-ին Նախագահը կատարել է 22 պետական, պաշտոնական ու աշխատանքային այց, ընդունել է ՀՀ-ում ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց

ՀՀ Նախագահի աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ պայմաններ ստեղծել Նախագահին վերապահված լիազորությունների իրականացման համար, ապահովել տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձանց մասնակցությունը օրինաստեղծ աշխատանքներին, փորձագիտական աշխատանքներին, օրենքների նախագծի քննարկումներին մասնակցությունը:



 

Այս մասին այսօր 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

 

Նրա տեղեկացմամբ՝ 2014 թվականին Նախագահի կողմից ստորագրվել է 489 օրենք, 170 պայմանագիր փորձաքննության է ենթարկվել, նախապատրաստվել ու ստորագրման է ներկայացվել 687 համաձայնագիր, 226 կարգադրություն, 911 ուղերձ:

 

 

Ինչպես նաև Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ 2014 թ-ի ընթացքում Նախագահը կատարել է 22 պետական, պաշտոնական ու աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել Ֆրանսիայի, Վրաստանի, Սերբիայի, Ռուսաստանի նախագահներին, Հունաստանի, Շվեյցարիայի Համադաշնության նախարարին, ԵԱՀԿ գործող նախագահին, ընդունել է ՀՀ-ում ավելի քան 20 բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանման վերաբերյալ նախապատրաստվել է 605 հաղորդագրություն ԶԼՄ-ների համար, լրատվական դաշտի 501 վերլուծություն, Նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է 937 նյութ, իսկ կայքի այցելությունների թիվը 2014թ-ին կազմել է 1 մլն 873 հազար 448:

 

Նախագահի կողմից շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է 573 անձ, ՀՀ Նախագահի մրցանակներ են շնորհվել 15 անձի, երիտասարդական մրցանակ՝ 8 անձի, պատվավոր կոչումներ՝ 98 անձի:

Նույն շարքից