Դավթաշենի կամրջից «ինքնասպանության փորձ կատարած» երիտասարդին փրկելուց հետո նախարար Արմեն Երիցյանի մոտ տարօրինակ հակումներ են նկատվում՝ նա սկսել է հերքել անհերքելին։ Երիցյանը կարծես կտրված լինի իրականությունից, ինչն էլ հանգեցրել է նրան, որ սուտ խոսելու հետ նա պրոբլեմ չունի։
Մի քանի օր առաջ մեր լրագրողը, տեսնելով ստորև ներկայացված լուսանկարը, որտեղ փրկարարը վերածվել է շվեյցարի, այսօր փորձեց պարզել ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանից, թե ո՞վ է այս երիտասարդը, որը բացում-փակում է ՏԿԱԻ նախարարի մեքենայի դուռը, արդյոք ՏԿԱԻՆ-ում դուռ բացող-փակողի հաստիք կա։
Արմեն Երիցյանը պատասխանեց․«Իմ դուռը ես բացում եմ, փակում եմ։ Կարող է այդ․․․ տվյալ օրը․․․Յուրաքանչյուր նախարար ունի իր օգնական, օգնականները։ Եվ իմ դեմ ուղղորդել նման բա՞ն․․․ Իմ տան դուռն էլ եմ ես փակում-բացում»։
Արմեն Երիցյանն այդպես էլ չցանկացավ կոնկրետ պատասխան տալ հարցին, և միակ բանը, որ կարողացանք հասկանալ մեր հարցի հետ կապված նրա պատասխանից , այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ներկայացված նկարին նայելիս պարզ տեսնում են փրկարարի համազգեստով մեքենայի դուռը փակող տղային, CAR EN U NAXANDZ:
Փրկարարները մեր հասարակության մեջ այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն բոլորիս, ուստի ոչ մի պարագայում չի կարելի ընդունել նման մոտեցում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող փրկարարաների նկատմամբ։ Ցավալի է, որ ինչ-որ մեկի փարավոնական ամբիցիաները բավարարելու համար հարգանքի արժանի փրկարարի մասնագիտությունը հավասարեցվում է շվեյցարի աստիճանին։