Հայաստան 

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Նույն շարքից