Հայաստան 

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Բաշար ալ-Ասադին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 


Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Սիրիայի և Հայաստանի պատմական հարաբերություններն ու դրանց ամրապնդման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:

 


Նախագահ Ասադը կարևորել է Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում։

 


Ասադը նշել է, որ Հայաստանի ժողովուրդն իր պատմության ընթացքում անցել է տառապանքների միջով, որի միջով այժմ անցնում է Սիրիայի ժողովուրդը և որ «նույն մարդասպաններն ու ահաբեկիչներն են, բայց նրանք այժմ տարբեր մեթոդներ են կիրառում»:

Նույն շարքից