Հայաստան 

ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժը Հայաստանի առաջնահերթ խնդիրներց է. ԱԳ փոխնախարար

Եվրամիությունը կարող է շարունակել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները: Այս մասին մայիսի 24-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի առաջնահերթություններից մեկը:


2013 թվականի հունվարին Հայաստանը միակողմանի կարգով չեղյալ հայտարարեց ԵՄ-ի եւ Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Իսկ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին ԵՄ համաձայնագիրը:


«Հույս ունեմ, որ շուտով կկարողանանք ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսություն սկսել: Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարությունում նույնպես նշված է, որ ապագայում կարող են նման միջոցառումներ նախատեսվել»,- հավելեց Նազարյանը:

Նույն շարքից