Հայաստան 

Երբ մենք միաբանված ենք ունենում ենք հաղթանակներ, հակառակ դեպքում եղեռն ենք տեսնում. Վլադիմիր Գասպարյան

Այս օրը հիմք դրվեց և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ հանրապետություններին, և սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ երբ մենք միաբանված ենք ունենում ենք հաղթանակներ, հաղթանակներ, հաղթանակներ, երբ միավորված չենք եղեռն ենք տեսնում: Այս մասին Սարդարապատում լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով Մայիսի 28-ի խորհրդին ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:



Հարցին, թե այսօր, ըստ Ձեզ, միավորված ենք, ասաց, որ այդ առումով թերահավատ է և կարծում է, որ լավ կլինի շաղախվենք: «Միաբանությանը տարակարծությունն է խանգարում,  և այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ՝  մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում»,- ասաց նա:

Նույն շարքից