Հայաստան 

Ես եկել եմ Հայաստան, ես կցանկանայի, որ բոլորը վերադառնային Հայաստան․ Միքայել Հարությունյան

Առաջին Հանրապետության ստեղծումն այն օրինակն է, որից օգտվելով՝ 90-ական թվականներին հաղթեցինք մեր թշնամուն և ունենք ազատ անկախ պետություն, այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։

 

 

Ըստ նրա արտաքին սպառնալիքների առումով, թեև վտանգ կա, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի պետությունն անվտանգությունը:



«Մենք բոլորս հայեր ենք և մտածում ենք Հայաստանի մասին: Ես համոզված եմ, որ և՛ ղեկավարությունը, և՛ ընդդիմությունը անվտանգության հարցերի շուրջ միասնական են: Ես կարծում եմ, որ բոլորը մտածում են, թե ինչպես անենք, որ մեր պետությունն անվտանգ լինի: Մենք ունենք այն պետությունը, որն այսօր և անվտանգ է, և ամեն ինչ անում է, որ իր անվտանգությունը պահպանի»,- ասաց նա:

 

 

Ինչ վերաբերում է  արտագաղթին, նա ասաց, որ չէր ցանկանա, որ ոչ մի հայ այստեղից գնար: «Ես եկել եմ Հայաստան, ես կցանկանայի, որ բոլորը վերադառնային Հայաստան»- ասաց նա։

 

 

Նույն շարքից