Հայաստանյան բանկերում 1000-ական դոլար ավանդ դնելու կոչին սփյուռքում արձագանքում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մեծ շարժում կա, նամակներ են գրում, կա, որ արտասահմանյան թերթերում հրապարուկումներ լինում, կոչ են անում: Իրենք էլ գտնում են, որ նման բան պետք է անել»:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իր` որպես սփյուռքի նախարարի հիմնական խնդիրն այն, որ սփյուռքահայերին ներկայացնի հայաստանյան իրականությունը:
«Իսկ հայաստանյան իրականությունն այն է, որ մեր բանկերը 6-18 տոկոս գումար են հատկացնում, հետևաբար ես պարտավոր եմ այդ մասին տեղեկացնել»,-նշեց սփյուռքի նախարարը: