Հայաստան 

Արամ Հարությունյանը 1 տարում $100.000 է կուտակել ավանդների հաշվին

Ազգային ժողովում լրագրողները Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է պետական պաշտոնյային հաջողվել, ըստ եկամուտների հայտարարագրի, կուտակել ավելի քան 100 հազար դոլար մեկ տարում:



 

Նշենք, որ Արամ Հարությունյանը հայտարարագրել էր իր եկամուտները, որոնք տարվա սկզբին եղել են 796 800 դոլար, տարվա վերջում՝ արդեն 913 000 դոլար:

 


«Դուք, լինելով պետական պաշտոնյա, ինչպե՞ս եք կուտակել այդ գումարները»,-հետաքրքրվեցին լրագրողները:

 


Արամ Հարությունյանը նշեց, որ եթե հայտարարագրի մի մասը կարդացել են, մյուս մասն էլ պետք է կարդան:

 

 

«Պետք է կարդայիք, եթե կարդայիք, կտեսնեիք, որ ուղղակի բանկի փոխառություն է: Իմ միջոցները բանկում ավանդ են եղել ու ավելացել են, որևէ գործունեություն չեմ ծավալվել»,-նշեց նա:

 


Իսկ թե որտեղից պետական պաշտոնյային այդքան դրամական միջոցներ, Արամ Հարությունյանը նշեց, թե ինքը բիզնեսից է տեղափոխվել պետական պաշտոնի:

 

 

«Եթե դուք վերցնեք հաշվետվությունները, կգնաք կհասնեք մինչև 2000 թիվ, 99 թիվ, 98, 95, 94 թիվ, կտեսնեք, թե ես ինչ գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորտում»,-նշեց նա:

 

 

Դիտարկմանը, թե հաջո՞ղ գործարար է եղել, Արամ Հարությունյանը նշեց, թե չէր ասի. «Եթե հաջողակ լինեի, ավելի շատ եկամուտներ կունենայի: Նորմալ աշխատել եմ, անհանգիստ վարքագիծ չեմ դրսևորել բիզնես ոլորտում, եթե ունես անհանգիստ վարքագիծ , բիզնեսով չես զբաղվում»:

Լրագրողները նաև հարցրին, թե ինչով է պայմանավորում պաշտոնի աստիճանաբար իջեցումը՝ բնապահպանության նախարար, Կոտայքի մարզպետ, ապա Ջրային կոմիտեի նախագահ։ Արդյո՞ք դա չի հուշում, որ կառավարությունը նրա աշխատանքից դժգոհ է:

 

 

Արամ Հարությունյանը նշեց, թե վատ է զգում նման հարցերից. «Երբ ես գնացի Կոտայքի մարզպետ, ասացի, որ ես այս պաշտոնը ստանձնում եմ պատասխանատվությամբ և նվիրումով»։

Նույն շարքից