Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։