Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր համաժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Հայաստանի Հանրապետության անձնագիրն անբախտություն է համարում իր երեխայի համար: Այսպես շարունակվել չի կարող, և այսպես չի շարունակվելու: Հայաստանի քաղաքացին պետք է հապրատանա իր քաղաքացիությամբ, և մենք գալիս ենք հանուն այդ հպարտության, յուրաքանչյուր սփյուռքահայի համար պետք է նպատակ լինի Հայաստանում ապրելը, և մենք գալիս ենք հանուն այդ նպատակի:
Նրա գնահատմամբ, անկախությանն այո ասած ոգեղեն ժողովուրդն այօր հուսահատ փնտրում է, թե որ ուղղությամբ փախչի իր հիմնադրած պետությունից:
Եվ ուրեմն այսօր արդեն հռչակում ենք, որ մեր գործունեության ռազմավարական նպատակը առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումն է, որը սակայն ոչ թե մարդկանց ֆիզիկական գործընթացն է, այլ ՀՀ բովանդակային վերակառուցման արգասիք:
Մարդու ազատության ու արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունն են այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, հին և նոր սփյուռքի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:
Այսպիսի ռազամավարական ծրագրի իրականացումը պահանաջում է արտակարգ համախմբում, աննախադեպ կոնսալիդացիա, և այսօրվա համաժողովը հրավեր է Հայաստանի բոլոր գյուղերին ու քաղաքներին, սփյուռքի բոլոր համայնքներին, Հայաստանում ու Սփյուռքում գործող պրոֆեսիոնալներին ու երիտասարդ մասնագետներին՝ աջակցել, մասնակցել Քաղաքացիական պայմանագրի և նոր Հայաստանի կառուցման գործընթացին»,-ելույթում ասաց Ն. Փաշինյանը: