Հայաստան 

ԵԱՀԿ գործող նախագահը հունիսին 2-ին կժամանի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Հայաստան կայցելի հունիսի 2-3-ը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:



Նախատեսվում են Դաչիչի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հայտնի է, որ մայիսի 31-ին Դաչիչը կմեկնի Ադրբեջան, այնտեղից էլ Վրաստան:



Սերբիան ԵԱՀԿ-ում նախագահում է 2015թ. հունվարի 1-ից:

Նույն շարքից