Հայաստան 

Հոսանքի թանկացման հետ կապված հիմնավոր գործոններ են ներկայացվել. Հովիկ Աբրահամյան

Էլեկտրաէներգիայի  սակագնի բարձրացման հետ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն  է կատարում:


Այս մասին այսօր՝  մայիսի 31-ին լրագրողներինն ասել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


«Հիմնավոր գործոններ են ներկայացվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված,  այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսունասիրում է եւ իր արդյունքները կհայտնի»,-ասել է  վարչապետը:


Լրագրողների հարցին, թե ձեր կարծիքով թանկացման գործոնները հիմնավոր են, վարչապետն ասաց, որ ինքը տեղյակ չէ, հանձնաժողովը իր որոշումը կհայտնի:

Նույն շարքից