ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 2-3-ը Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԵԱՀԿ գործող նախագահին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Իվիցա Դաչիչի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Հունիսի 3-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։