Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ և այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց: Սակայն դա չի խանգարում, որ Նազարյանների ընտանիքը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել:
Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Մինչ պարտատերերը փորձում են գոնե ինչ-որ գումարներ նրանցից ստանալ, կիրակի օրը Ներսիկ Նազարյանը կնոջ հետ Իսակովի պողոտայի վրա գտնվող կահույքի խանութներից մեկում կահույք էր ընտրում՝ երկար պտտվելով ու զննելով ամբողջ տեսականին»,-նշել է թերթը: