Հայաստան 

Ընդհանուր առմամբ 7,1 մլրդ դրամ է ստացվել ԵՄ-ից, որպես ոչ նպատակային դրամաշնորհ. Ա․ Մինասյան

Բյուջեի կատարողականի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կենտրոնական բանկի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե ինչի վրա է ծախսվել 2014թ. ընթացքում Եվրամիության կողմից ՀՀ կառավարությունը տրված աջակցությունը՝ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, երբ արդեն պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն:



«Ընդհանուր առմամբ  7,1 մլրդ դրամ է ստացվել ԵՄ-ից, որպես ոչ նպատակային դրամաշնորհ: Այստեղ ոչ նպատակայինը շեշտում եմ, որովհետև հարցի երկրորդ մասը, թե ինչի համար են օգտագործվել այս միջոցները, չունի պատասխան այնքանով, որ այն օգտագործվել է բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար, ճիշտ այնպես, ինչպես  բյուջեի մնացած մուտքերը, որոնք  նախատեսված չեն բյուջեի որևէ  ծախսերի հետ: Դա առանձնացված որևէ  ծրագրի համար չի օգտագործվել»,-ասաց գլխավոր գանձապետը։

 

Նույն շարքից