Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները այս փուլում չի կարելի անվանել նոր «վերբեռնում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
««Վերբեռնումը» հորինված է Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ անձնական հարաբերություններ ուներ Ջորջ Բուշ-կրտսերի հետ, սակայն պրակտիկ համագործակցության վրա դա չէր անդրադառնում»,- հայտնել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ ինքն իրատես է, նախագահները շփվում են հեռախոսով։
«Մենք համագործակցում ենք՝ որտեղ մեր շահերը համընկնում են։ Ես չեմ կարող դա անվանել նոր «վերբեռնում», ավելի շուտ՝ վերադարձ նորմալ հարաբերություններին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։