Հայաստան 

Ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը. բիզնես չունեմ․ Հասմիկ Պողոսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որևէ շարժական կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ է ստանում: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»:



Մեր հարթին՝ բա որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք առանց մեքենայի երթևեկում, նա պատասխանեց. «Ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն: Ընդհանրապես մեր ընտանիքը մասնավոր մեքենա չունի»:



Մենք նաև հետաքրքրվեցինք՝ Ձեր պաշտոնավարումից ի վեր Ձեր դրամական միջոցները գրեթե չեն ավելացել, ոչ մի փոփոխություն չկա, նախարարը պատասխանեց. «Ես բինզես չունեմ, ինչ կա՝ էդ ա: Կողմնակի եկամուտ չունեմ: Ես ունեմ ընտանիք, որը միշտ ինձ ամեն ինչում սատարում է, որդիներ ունեմ»:



 

Նույն շարքից