Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե ի վերջո, ինչ եղավ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ասաց, որ նման որոշում եղել է:
«Կարող եմ վերահաստատել, որ եղել է Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումը: Դա տեղադրված է նաև իրենց կայքում: Ես կարող եմ վերահաստատել նաև, որ ԱԳՆ-ն ողջունել է Բրազիլիայի սենատի այդ որոշումը»,- ասաց գերատեսչության ղեկավարը: