Հայաստան 

Գոհունակություն եմ հայտնում երևանյան այցի վերաբերյալ. Դաչիչ

ԵԱՀԿ-ն շահագրգռված է այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ, ուժեղացնելու է այն միջոցները, որոնք կամրապնդեն վստահությունն այս տարածաշրջանում: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

 



«Սերբիան, իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին, որը միջնորդի դեր է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, աջակցում է աշխատանքներին, որոնք կատարում են համանախագահողները»,- ասաց նա: 

 

Իվիցա Դաչիչը գոհունակություն հայտնեց Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև լավ հարաբերությունների հաստատման վերաբերյալ. «ԵԱՀԿ-ն պետք է ընկալվի որպես գործընկեր այս միասնական աշխատանքի ներքո»: 

 

Նա հույս և համոզմունք հայտնեց, որ ապագայում ավելի հաճախ կլինեն շփումները Հայաստանի հետ, երկկողմանի այցերն ավելի պարբերական: 

 

«Գոհունակություն եմ հայտնում երևանյան այցի վերաբերյալ և ցանկանում եմ, որպեսզի ԵԱՀԿ գործունեությունը կատարվի լավագույն ձևով և բխի բոլորի շահերից ՝ հատկապես անվտանգության, խաղաղության հարցում»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

Նույն շարքից