Հայաստան 

Կառավարությունը Նազարբեկյան 48 շենքի բնակիչներին բնակարաններ է նվիրաբերելու

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը իրենց ամրացված Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին   նվիրաբերելու է բնակարաններ` սեփականության իրավունքով, պայմանով, որ նրանք  իրենց միջոցներով մասնակցություն ցուցաբերեն անավարտ շենքի  ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն:

 

Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգի նախագծում: Նվիրաբերումը կատարվում է 7 ընտանիքի:

Նույն շարքից