Կորոնավիրուս Հայաստան 

Հարավային Կորեայում ավելի քան 209 դպրոց է փակվել շնչառական համախտանիշի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

analitik.am

Հարավային Կորեայում ավելի քան 200 դպրոց է փակվել մերձարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, տեղեկացրել է Կորեայի Հանրապետության կրթության նախարար Խվան Ու Յոն։



Փակվել է 209 դպրոց, սա երկրում գործող 20 հազար դպրոցների մոտ 1 տոկոսն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախօրեին դպրոցներին հանձնարարվել է ինքնուրույն որոշել պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտության կամ ուսումնական գործընթացը շարունակելու հարցը։



Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ 1300 մարդու նկատմամբ կարանտին է հայտարարված հիվանդացության ռիսկի պատճառով։ Բժիշկները լուրջ կասկածներ ունեն այն փաստի շուրջ, որ նրանցից 398–ը վարակվել է կորոնավիրուսով։


 

 

Նույն շարքից