Հասարակություն 

Ֆիլմի նկարահանումների ժամանակ 27 կենդանի է սատկել

analitik.am

«Հոբբիթ: Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ տուժել են տասնյակ կենդանիներ: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ Ամերիկյան հիմանիստական ասոցիացիան իմացել է այդ խախտումների մասին, սակայն թաքցրել է դրանք:

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ հատուկ կազմակերպությունը, որը պետք է զբաղվեր նկարահանումների ժամանակ կենդանիների պաշտպանութամբ, չի կատարել իր պարտականությունները:

Ֆիլմի նկարահանումների ժամանակ ծարավից, տանջահար արվելու և խորտակվելու հետևանքով սատկել է 27 կենդանի: Վարժեցնողները պարբերաբար տեղեկացնում էին այդ մասին, սակայն ասոցիացիան հրաժարվում էր հետաքննել դեպքերը:

Իսկ կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ դժվար կլինի հետաքննություն անցկացնել, որովհետև բացակայում են ֆիզիկական ապացույցները: 

Զեկույցի մեջ նշվում է, որ խախտումներ են նկատվել նաև՝ «Կյանք Պի» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ բենգալյան վագրի նկատմամբ:

Նույն շարքից